Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանին այդքան էլ դուր չի գալիս, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին

Հայաստանին այդքան էլ դուր չի գալիս, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին
11.09.2015 | 19:04

Իհարկե Հայաստանին այդքան էլ դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, բայց հավանաբար դա բիզնեսի եւ առեւտրի հարց է՝ BBC-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը զենք է վաճառում և Հայաստանին, և Ադրբեջանին։ «Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք ռազմական ոլորտում եւ համապատասխանաբար Ռուսաստանից գնում եւ ստանում ենք զինամթերք։ Այստեղ ոչ մի նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին եւ այլ երկրներին, նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող պետություն է։ Ռուսաստանն իհարկե շատ ակտիվ է սպառազինությունների շուկայում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը և ընդգծել, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները բացառապես դաշնակցային են։

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ