Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստանում ՀՆԱ-ն նվազում է

Հայաստանում ՀՆԱ-ն նվազում է
24.09.2015 | 15:51

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է օգոստոսի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական ցուցանիշները: Գրանցվել է տնտեսական ակտիվության աճ 3,9 տոկոսով: Գյուղատնտեսության աճը կազմել է 13,5 տոկոս: 4,4 տոկոս է արդյունաբերության աճը: Շարունակում է մեծ թափով, այս անգամ՝ 19,5 տոկոսով, անկում գրանցել արտաքին առևտրաշրջանառությունը: Ներմուծումը ութ ամիսների կտրվածքով կրճատվել է 26,3 տոկոսով: 0,5 տոկոսով աճել է արտահանումը: Ներքին առևտրաշրջանառությունը նվազել է 5,4 տոկոսով, ներմուծումը՝ մոտ 20 տոկոսով:
Այս տարվա առաջին ութ՝ հունվար-օգոստոս ամիսներին ՀՆԱ-ի արդյունքը եղել է 827 մլրդ 878 մլն դրամ: 2014 թ. նույն ութ ամիսներին ՀՆԱ-ն եղել է 799 մլրդ 214 մլն դրամ: Նախորդ տարվա ութ ամիսների համեմատ այս տարվա ութ ամիսներին մեր երկրում ՀՆԱ-ն ավելացել է մոտ 27 մլրդ դրամով: Բայց սա դրամով արտահայտված: Դոլարային արտահայտությամբ այս տարվա հունվար-օգոստոսին ստացված ՀՆԱ-ն կազմում է մոտ 1 մլրդ 720 մլն դոլար: Անցած տարվա ութ ամիսների 799 մլրդ 214 մլն դրամ ՀՆԱ-ն կազմում է 1 մլրդ 940 մլն դոլար: Այսինքն՝ դոլարային արտահայտությամբ անցած տարվա ութ ամիսների ՀՆԱ-ն մոտ 220 մլն դոլարով ավելի էր այս տարվա ութ ամիսների նույն ցուցանիշներից:

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ