Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«Գրողը և 21-րդ դարի մարդկային աղետների մարտահրավերները»

«Գրողը և 21-րդ դարի մարդկային աղետների մարտահրավերները»
26.09.2015 | 22:46

«Գրական Տապան 2015» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում, Ծաղկաձորում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` «Գրողը և 21-րդ դարի մարդկային աղետների մարտահրավերները»:

Քննարկման ընթացքում մասնակից գրողները մասնավորապես շեշտեցին աղետալի իրավիճակներում գրականության կարևորությունը` ընդգծելով, որ գրականությունը կարող է դառնալ հզոր գործիք` միտված ծանր իրադրությունների մասին բարձրաձայնելուն եւ դրանց համար լուծումներ գտնելուն:
Անդրադարձ եղավ նաև Հայոց ցեղասպանության զոհ դարձած գրողների թողած գրական ժառանգությանը: Այս համատեքստում փառատոնի մասնակից գերմանացի գրող Մարագրեթ Վեինը ընթերցեց Գրիգոր Զոհրապի ստեղծագործություններից հատված` իր թարգմանությամբ (գերմաներեն):

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի». որևէ հասարակության, հանրության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի: «Գրական Տապան»-ը մասնակից գրողների համար այդ հարթակի պատվախնդիր դերն է ստանձնում և ավելի քան 40 գրողի համար դառնում հարթակ` բարձրաձայնելու հանուն կյանքի, հանուն ճշմարտության, հանուն բարձրորակ գրականության:
Փառատոնի մասնակիցներից են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք:
«Գրական Տապան 2015» փառատոնը ներառում է գրքերի շնորհանդեսներ (Յոկե վան Լեուվեն` «Ծի՜վ», Վահե Գոդել` «Ինչ ասել այս մարմնի մասին...»), քննարկումներ (Քրիս Բոհջալյան` «Ավազե ամրոցի աղջիկները», Վարուժան Ոսկանյան` «Շշուկների մատյան»), ընթերցումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր։ Քառասուն գրողներ Հայաստանից եւ աշխարհի 18 երկրներից` Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, Հորդանան, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, փառատոնի օրերին հնարավորություն կունենան այցելելու Հայաստանի մշակութային-պատմական հուշարձաններ:
Փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ