Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Ավելի լավ է պայքարել գրոհայինների դեմ Սիրիայում, քան սպասել նրանց վերադարձին Ռուսաստան»

«Ավելի լավ է պայքարել գրոհայինների դեմ Սիրիայում, քան սպասել նրանց վերադարձին Ռուսաստան»
28.09.2015 | 12:45

Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի նիստից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզին՝ CBS և PBS հեռուստաընկերությունների համար, որում նշել է, որ նախընտրելի է պայքարել ԽՍՀՄ նախկին երկրներից մեկնած գրոհայինների հետ Սիրիայի տարածքում, քան սպասել նրանց վերադարձին։ «Նախկին Խորհրդային միությունից ավելի քան 2000 գրոհային գտնվում են Սիրիայի տարածքում։ Կա սպառնալիք, որ նրանք կվերադառնան։ Ինչո՞ւ սպասել նրանց վերադարձին, ավելի լավ է օգնել Ասադին պայքարել նրանց հետ այնտեղ՝ Սիրիայի տարածքում»,- ասել է Պուտինը։ Նախագահը նշել է, որ դա ամենագլխավոր դրդապատճառն է, որը ստիպում է Ռուսաստանին աջակցել Ասադին։ Միևնույն ժամանակ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցի ոչ մի ռազմական գործողությունների Սիրիայի տարածքում կամ այլ պետություններում։

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ

Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 20.06.2025