Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը

Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը
30.09.2015 | 18:21

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը:

Ծնվել է Մարսելում: 11 տարեկան հասակում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց Մարսելում հանդես է եկել առաջին մենահամերգով` կատարելով Մենդելսոնի և Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ: 1948թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով, որից հետո նրան անվանել են «փոքրիկ հրաշք»: 1981թ. տեղափոխվել է ծննդավայր` Մարսել: Դասավանդել է տեղի կոնսերվատորիայում և համերգներով հանդես եկել հարևան երկրներում, հատկապես` Պրովանսի քաղաքներում: 1988թ. Գյումրիի ավերիչ երկրաշարժից ու անկախության հռչակումից հետո, դարձյալ հայրենիքում հանդես է եկել համերգներով: 1971թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2015թ. պարգևատրվել ՀՀ Պատվո շքանշանով: Մահացել է Մարսելում:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ