ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իրանն ունի պայծառ տնտեսական ապագա

Իրանն ունի պայծառ տնտեսական ապագա
08.10.2015 | 12:05

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՀ-ը կարծում է, որ Իրանը պայծառ տնտեսական ապագա ունի: ԱՄՀ-ն ընդգծել է, որ եթե Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կարողանա նավթի արդյունահանման ծավալը մեծացնել 1 միլիոն բարելով, նրա տնտեսական աճը 2016-2017-ին կկազմի 4-5,5 տոկոս։ ԱՄՀ-ի՝ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրենի օգնական Մարտին Կերիսոլան հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը կշահի վեցյակի հետ միջուկային գործարքից, եթե կառավարությունն իրականացնի տնտեսական բարեփոխումներ և բարեփոխի ֆիսկալ քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ Իրանին անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ, եթե ցանկանում է օգտվել միջուկային գործարքի ընձեռած բոլոր հնարավորություններից: Նա նաև հայտնել է, որ բարեփոխումների համար պահանջվում է քաղաքական կամք:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ