«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Սուրբ Հոգին» փոխանցվել է հայ համայնքին

«Սուրբ Հոգին» փոխանցվել է հայ համայնքին
12.10.2015 | 15:14

«Հոկտեմբերի 11-ին Պրահայի «Սուրբ Հոգի» կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար։ Պատմական այս իրադարձությանը ներկա էր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն դարձավ չեխահայերի ցանկությունը։ Վերջին տարիներին Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և կարդինալ Դուկայի ջերմ հարաբերությունները նպաստեցին բանակցությունների ավարտին և տվեցին իրենց դրական արդյունքը»,- գրում է «Արևելք» լրատվական կայքը: Կարդինալ Դոմինիկ Դուկային շնորհակալություն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի կառավարությունը. նոյեմբերի 3-ին նրան սպասում են Հայաստանում: Հայերը Պրահայում երբևէ եկեղեցի չեն ունեցել. վերջին 10 տարիներին եկեղեցական արարողությունները կատարվում էին հայ հավատացյալ համայնքին տրամադրվող Պրահայի կաթոլիկ «Սուրբ Յիլիի» եկեղեցում։ 14-րդ դարում կառուցված և հայ համայնքին փոխանցված «Սուրբ Հոգի» եկեղեցին գտնվում է Պրահայի 1 թաղամասի Dušní 1083/7 հասցեում։

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ