ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ժամանակն է ազատվելու բդեշխներից, թագավորիկներից, հաբրգած, հղփացած, անգրագետ, կաշառակեր պաշտոնյաներից

Ժամանակն է ազատվելու բդեշխներից, թագավորիկներից, հաբրգած, հղփացած, անգրագետ, կաշառակեր պաշտոնյաներից
27.10.2015 | 00:23

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը սկսվել է, աչքներս թարթենք` կգա քվեարկության օրը:
Ի՞նչ ունենք քաղաքական դաշտում, ովքե՞ր կան, ի՞նչ ուժեր, ի՞նչ պայքար ու քարոզարշավ է սպասվում:
Բոլորդ տեսած կլինեք, երբ հող կամ ավազ ես լցնում ջրով լցված դույլի մեջ, ծանր, պինդ մարմինները նստում են ջրի հատակին, մնացյալ խառնուխշտիկ` փայտ, ծղոտ, թուղթ, աղբ, թեթև մարմինները, մնում են ջրի երեսին: Հիմա մեր քաղաքական դաշտն էլ է այդպես: Ժիրոմիրոները, քամուց քշվածները, մարդ-կուսակցությունները, ՀԱԿացուցվածները, իրենց ստեղծած վարդանհարությունյանները, որոնք փորձում են քաղաքացիական պայքարի իմիտացիա ստեղծել, նաև Բաղրամյան փողոցը փակողների փշրանքները, որոնք արագ դեղնեցին, թոշնեցին, չորացան, այդպես էլ չծաղկելով` քաղաքական դաշտի խառնուխշտիկներն են:
Դե հայ ենք, թիմային ոչ մի բան մեզանում չի ստացվում, նույնիսկ մարզախաղերը: Ոգևորվում ենք խաղասկզբին, թռվռում, փորձում անհատապես աչքի ընկնել, ու… ՈՒ առաջին իսկ անհաջողությունից հուսահատվում, թուլանում, մասնատվում, դառնում կամազուրկ ու անդեմ:
Իսկ հանրաքվեին գնացող մյուս ուժերին, որոնք, ի տարբերություն իշխանությունների, ամեն ինչում պարտադիր հակադրվելու մարազմատիկ հիվանդությամբ տառապողների, կայուն պահպանեցին իրենց քաղաքական որոշումն ու կամքը, հարգում եմ: Հարգում եմ դաշնակցականներին, իզուր չէ, որ հարյուրամյա պատմություն ունեն և, մոռանալով տարաձայնությունները, կանգնեցին ու պաշտպանեցին իրենց տարիներ ի վեր պահանջած սկզբունքները` առանց մանրախնդրության ու թշնամանքի: Մյուսներին ևս, որոնք իրատեսորեն, առանց շահարկումների, առանց անպայմանորեն հակադրվելու ասացին «այո»:
Իսկ իշխող կուսակցությունը, իշխանությունները, ի վերջո, պետք է առարկայական, երևացող ու խորքային քայլեր անեն: Հավատացեք, որ դա խիստ օրակարգային է, օրախնդիր: Դրանից մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի ապագան է կախված:
Ի վերջո, ժամանակն է ազատվելու բդեշխներից, թագավորիկներից, հաբրգած, հղփացած, անգրագետ, կաշառակեր պաշտոնյաներից:
Քվեարկենք, ասենք «այո», ինքնամաքրվենք, նոր, վերափոխված սահմանադրությամբ պետական մտածողություն, նոր ապրելակերպ, նոր բարոյական մթնոլորտ և նոր արժեհամակարգեր ստեղծենք, ձևավորենք ու զարգացնենք:
Դա մեզ խիստ անհրաժեշտ է:


Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ