ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հանդիպում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում

Հանդիպում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում
05.11.2015 | 21:12

Նոյեմբերի 5-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրավերով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը հանդիպեց ծառայության աշխատակազմի, Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի և Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Կոմիտեի նախագահը ողջունեց ներկաներին` շեշտելով նման միջգերատեսչական միջոցառումների կարևորությունը երկրի տնտեսության ընդհանուր զարգացման համար: Պարոն Հարությունյանը հատուկ նշեց, որ սննդի անվտանգությունը կյանքի մասին գիտությունների զգալի մասն է կազմում, և կարևորեց այդ ոլորտում գիտական ծրագրերը կյանքի կոչելու հանգամանքը:
Պարոն Հարությունյանը մանրամասն ներկայացրեց գիտության ոլորտում իրավիճակը հետխորհրդային շրջանից մինչ օրերս, անդրադարձավ Գիտության պետական կոմիտեի ստեղծմանն ու ոլորտի բարեփոխումների ուղղությամբ կատարած աշխատանքներին, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ֆինանսավորման նոր ձևերին, միջազգային համագործակցությանն ու գիտական հանրության համար ընձեռնված նոր հնարավորություններին: Իր ելույթում կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև Հայաստանում գիտության գերակա ուղղությունների սահմանմանը, հպարտությամբ խոսեց կոմիտեի ջանքերով ստեղծված տեղեկատվական բազաների և անկախ փորձագիտական համակարգի մասին:
«Սննդի անվտանգության ապահովմանն ուղղված խնդիրները ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային կառույցներում սահմանվում են որպես ռեգիոնալ գերակայություններ, ուստի կոչ եմ անում լինել առավել ակտիվ, համագործակցել Գիտության պետական կոմիտեի հետ, մասնավորապես, մասնակցել կոմիտեի կողմից հայտարարվող գիտական ծրագրերի ֆինանսավորման ներպետական և միջազգային մրցույթներին»,- նշեց պարոն Հարությունյանը:

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ