Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը, 20-րդ դարի լավագույն դերասաններից մեկը` Ալեն Դելոնը, նշում է 80-ամյակը: 20-րդ դարի գլխավոր խորհրդանիշներից մեկը ծնվել է 1935-ի նոյեմբերի 8-ին` խանութպանի ընտանիքում: Մանկուց վճռել էր, որ հոր պես խանութպան է լինելու, հետո գնաց բանակ և մասնակցեց Հնդկաչինի պատերազմին: Նա երբևէ ափսոսանքով չի հիշել բանակում անցկացրած տարիները: Ծառայությունից հետո նա վճռել է դերասանի կարիերա սկսել` պրոդյուսերներին ուղարկելով իր լուսանկարներն ու տվյալները: 1957 թ. մեծ էկրան է բարձրացել նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը` «Երբ խառնվում է կինը»: 1960-ին Դելոնը երկու գլխավոր դեր է մարմնավորել «Տաղանդավոր միստր Ռիփլին» վեպի էկրանավորումում: Ալեն Դելոնը նկարահանվել է 100 ֆիլմում, սակայն գրեթե չի արժանացել մասնագիտական մրցանակների՝ ընդամենը մեկ «Սեզարի»` «Մեր պատմությունը» ֆիլմի համար: Վերջին տարիներին Դելոնը գրեթե չի հայտնվում էկրանին. նրա վերջին դերը եղել է Կեսարը` «Աստերիքսն Օլիմպիական խաղերին» երգիծական ֆիլմում: Իսկ 2012-ին նա նկարահանվել է ռուսական «Նոր տարիդ շնորհավոր, մայրիկ» ֆիլմում։