Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ռիչարդ Միլզ. ԱՄՆ-ը Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է

Ռիչարդ Միլզ. ԱՄՆ-ը Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է
11.11.2015 | 14:24

ԱՄՆ-ը Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է՝ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատում ասել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզն՝ ընդգծելով՝ ԱՄՆ ներդրումները շեշտակի ավելացան Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ. «250 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք էր, որով Հայաստան մուտք գործեց ԱՄՆ-ի էներգետիկ ոլորտի առավել նորարարական ընկերություններից մեկը՝ իր փորձով ու կառավարման տեխնիկայով: Կոնտուր Գլոբալն այս ներդրումը կատարեց, ստացավ Հայաստանի կառավարության աջակցությունը, քանի որ կոմերցիոն առումով կային լավ հիմնավորումներ: ԱՄՆ-ի դեսպանատունը չի կարող պարտադրել ամերիկյան ձեռնարկություններին ներդրում կատարել Հայաստանում: Հայաստանը պետք է գրավիչ լինի ներդրողների համար, ինչպես եղավ կոնտուր Գլոբալի դեպքում: Ընդհանուր առմամբ, ընկերությունները ներդրում են կատարում այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն ու թափանցիկություն բոլոր հարցերում՝ հարկային ու մաքսային ընթացակարգերից մինչև դատական վարույթներ: ՈՒստի, ԱՄՆ-ի դեսպանության ուշադրության կենտրոնում այն միջոցներն են, որոնք կօգնեն ձևավորել այնպիսի գործարար միջավայր, որտեղ կարող են արդարացի մրցակցել բոլոր ընկերությունները՝ հայկական, ամերիկյան, ռուսական, թե այլ՝ մեծացնելով ներդրողների վստահությունը»,- ասել է Ռիչարդ Միլսը: Նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական աճին ուղղված քայլերում ԱՄՆ-ը հատկապես կարևորում է մարզային զարգացման հարցը. «ԱՄՆ-ի կառավարությունը ավելի քան քսան տարի ակտիվորեն աջակցում է գյուղատնտեսության զարգացմանը: Այս ոլորտը, որտեղ ներգրավված է Հայաստանի աշխատուժի 40 տոկոսը և որն ապահովում է ՀՆԱ-ի 20 տոկոսը, կենսական նշանակություն ունի ՀՀ տնտեսության ընդհանուր աճի ու կենսունակության համար»,- նշել է դեսպանը:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ