«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մի քանի երկրներում խստացվել է անվտանգությունը Փարիզում ահաբեկչություններից հետո

Մի քանի երկրներում խստացվել է անվտանգությունը Փարիզում ահաբեկչություններից հետո
14.11.2015 | 13:15

Փարիզում ահաբեկչությունների շարքի հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել: Հրաձգության մասին առաջին տվյալները ստացվել են Stade de France մարզադաշտից, որտեղ ընկերական ֆուտբոլային հանդիպում էր ընթանում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: Ահաբեկչությունները եղել են միջազգային հանդիպումների նախօրեին: Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների հետ կապված խստացված են անվտանգության միջոցառումներն ԱՄՆ-ում: Բարձրագույն պատրաստվածության ռեժիմի են բերվել առաջին հերթին Վաշինգտոն, Նյու Յորք, Բոսթոն, Մայամի, Չիկագո, Լոս Անջելես քաղաքները: Գերմանիայում Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի մայրաքաղաքում մարդաշատ վայրերում խստացվել են անվտանգության միջոցառումները:
Ավստրիայում անվտանգության միջոցառումները խստացվել են «Իմպերիալ» հյուրանոցի շրջանում, որտեղ պետք է տեղի ունենան Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցությունները:
Լոնդոնի ոստիկանությունը մտադիր չէ խստացնել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անվտանգության միջոցառումները: «Ահաբեկչական սպառնալիքը, միևնույն է, գտնվում է նախավերջին մակարդակում»,- ասել են Սքոթլանդ Յարդում:
Անհապաղ անվտանգության միջոցառումները խստացվել են Իտալիայում:
Արգենտինայի կառավարությունը որոշել է խստացնել անվտանգության միջոցառումները օդանավակայաններում և Բուենոս Այրեսում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:
Ֆրանսիայի դեսպանատան շուրջ անվտանգության միջոցառումները խստացվել են նաև Չիլիում:
Փարիզում ահաբեկչություններից հետո Ֆիլիպինների ոստիկանությունը բերվել է պատրաստականության բարձրագույն մակարդակի:
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարգադրել է խստացնել հակաահաբեկչական անվտանգության միջոցառումները:
Սինգապուրում խստորեն ստուգվում են պետական սահմանները և ներքին դրությունը:
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը արտակարգ խորհրդակցություններ է անցկացրել կառավարության անդամների, իրավապահ մարմինների ղեկավարների և հատուկ ծառայությունների հետ, որի արդյունքում որոշվել է բարձրացնել երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը:
Ֆինլանդիան ևս խստացնում է անվտանգության միջոցառումները:

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ