Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցել է Ֆրանսիայի նախագահին

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցել է Ֆրանսիայի նախագահին
15.11.2015 | 11:43

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
«Այսօր, երբ մեր ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության օրերին Մուսալեռան ինքնապաշտպանության 100-ամյակը և երախտագիտությամբ հիշում իր զավակների փրկվելը ֆրանսիական նավատորմի կողմից, մենք շնորհակալության հետ մեկտեղ մեր ու հավատավոր մեր ժողովրդի անունից վշտակցություն ու ցավակցություն ենք հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին, Ֆրանսիայի եղբայր ժողովրդին:
Խստորեն դատապարտում ենք անմեղ ֆրանսիացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները: Ահաբեկչությունը ազգություն չի ճանաչում և ուղղված է ողջ մարդկության, աշխարհի բարօրության, մարդկանց ու ժողովուրդների ապահով ու ստեղծարար համակեցության դեմ: Հավատում ենք, որ Ձեր գլխավորությամբ, Ֆրանսիայի ժողովուրդը պիտի հաղթահարի ստեղծված իրավիճակն ու կորստյան ցավը և պիտի շարունակի վճռական պայքարը ահաբեկչության դեմ` զերծ պահելու աշխարհն ու համայն մարդկության կյանքը նման եղեռնագործություններից ու ոճրագործութիյուններից»,- ասված է կաթողիկոսի ցավակցագրում:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ