ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան արարողություն

Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան արարողություն
16.11.2015 | 11:03

Նոյեմբերի 15-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների, հայկական սահմանին օրեր առաջ մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Վահե Վանոյանի և Միքայել Թորոսյանի հոգիների խաղաղության համար: Հոգեհանգստյան կարգից առաջ խոսք ասաց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Անդրադառնալով ողբերգական եղելություններին՝ Եզնիկ Սրբազանը նշեց. «Ահաբեկչությունը դատապարտելի է և որևէ կերպ չի կարող արդարացվել. այն քայլ չէ, որ ուղղված է որևիցե բնակավայրի կամ մի ժողովրդի դեմ, ահաբեկչությունը մի քայլ է, որն ուղղված է Աստծու դեմ: Վերջին 100-ամյակը նշանավորված է ինչպես Քրիստոնեական եկեղեցիների տարբեր հարանվանությունների միջև, այնպես էլ աշխարհում ապրող տարբեր ժողովուրդների ու կրոնների միջև մերձեցմամբ: Եվ այդ հարաբերությունների ընթացքում հաճախ է ասվում, թե բոլորիս Աստված մեկ է, թե տարբեր կրոնների, ժողովուրդների Աստված մեկ է: Եթե այդպես է, ահաբեկիչները տվյալ դեպքում սպանեցին իրենց Աստծու անունը, որովհետև նրանք քայլ կատարեցին իրենց Աստծու դեմ, ով ստեղծել է մարդկությանը` Իր զավակներին, տվյալ դեպքում կարևոր չէ այս, թե այն կրոնի ներկայացուցիչներին:
Հայ ժողովուրդը և Հայ Եկեղեցու հավատացյալները խոր ապրումով են զգում այն ցավը, որ Ֆրանսիայի ժողովուրդն այս օրերին ապրում է: Հայ ժողովուրդն այդ ցավը զգում է երկու տարբեր պատճառներով: Առաջինն այն երախտագիտությունն է, որ մեր ժողովուրդն արդեն 100 տարի է, ինչ Եղեռնից մազապուրծ եղած հայորդիների փրկության և վերջիններիս հյուրընկալության ձեռնարկումների համար տածում է Ֆրանսիայի ժողովրդի նկատմամբ: Եղեռնից մազապուրծ եղած մեր ժողովրդի ամենամեծ խմբերը հանգրվանեցին և օթևան գտան Ֆրանսիայում:
Երկրորդը ամենօրյա ողբերգությունն է, որ մեր ժողովուրդը հաճախակի ապրում է: Երբ իբրև թե ապրում է խաղաղ պայմաններում, սակայն ամեն օր զգում է, թե ինչպես է ահաբեկչության գնդակը խլում մեր այս կամ այն զավակի կյանքը: Մեր ժողովուրդն այսօր աղոթում է, ազգիս Վեհափառ Հայրապետի նախագահությամբ, որպեսզի Աստված բացի Իր ձեռքերը, Իր մոտ ընդունի բոլոր նրանց, ովքեր զոհվեցին երեկ: Մենք աղոթելու ենք նաև վերջին ժամանակներում ահաբեկչության պատճառով սպանված բոլոր զոհերի համար, այդ թվում, մեր սահմանների վրա զոհված ամեն մի հայ զինվորի համար, նաև աշխարհում` Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում տեղի ունեցող ահաբեկչությունների և Սինա թերակզու վրա ահաբեկչության պատճառով ընկած ռուսական օդանավի զոհվածների համար»:
Արարողությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ