Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Հեղինակային երգի երեկո

Հեղինակային երգի երեկո
24.11.2015 | 12:27

Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում նոյեմբերի 27-ին տեղի կունենա Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն: Նա համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: «И снег белей» և հեղինակային ռոմանսով մասնակցել է Գյունտեր Տյուրկին նվիրված գիտաժողովին: Համերգի ժամանակ երգել է նաև այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Գյունտեր Տյուրկի տեքստով գրված Մայայի հեղինակային ռմանսն ընդգրկվել է Ռուսաստանում տպագրված Տյուրկին նվիրված գրքի և բուկլետների մեջ: 2014-ին լույս է տեսել նրա առաջին գիրքը`«Երգեցողության բանալի» երգերի ժողովածուն:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ