ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների աջակցությամբ` 2015 թվականի համագործակցության ծրագրի շրջանակում, Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում նաև, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կներկայացվի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի ներքո» (ըստ Լ. Գոլդշտեյնի) բեմադրությունը։