Վատիկանը PricewaterhouseCoopers ընկերությանը հանձնարարել է ֆինանսական աուդիտ անցկացնել՝ դա կլինի պատմության մեջ առաջին միջազգային ֆինանսական աուդիտը Վատիկանում և կիրականացվի կաթոլիկ եկեղեցու բարեփոխումների շրջանակներում, որ նախաձեռնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Միջազգային աուդիտի ընկերության հետ կհամագործակցի Վատիկանի տնտեսական հարցերով քարտուղարության ղեկավար, ավստրալացի կարդինալ Փելը, որը համարվում է Վատիկանում ֆինանսների թափանցիկության ջատագովներից: