Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներին
08.12.2015 | 16:02

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասքերովին ու Շահբազ Գուլիևին: ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ԱՊԱ գործակալությանն ասել է, որ այցը կայացել է դեկտեմբերի 4-ին: ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով բանտարկյալներն ու նրանց հարազատները տեղեկություններ են փոխանակել: Հուսեյնովայի խոսքով՝ այցը տեղի է ունեցել բանտարկյալների պահման պայմանների ու նրանց հանդեպ վերաբերմունքի մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև ընտանիքների հետ տեղեկություն փոխանակելու ԿԽՄԿ մանդատի համաձայն: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Դիլգամ Ասքերովին դատապարտել են ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ