ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆրանսիայի դեսպանությունը կրթաթոշակ կտրամադրի երկու հայազգի երիտասարդի

Ֆրանսիայի դեսպանությունը կրթաթոշակ կտրամադրի երկու հայազգի երիտասարդի
10.12.2015 | 17:48

Դեկտեմբերի 10-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և «ՌեԱնիմանիա» փառատոնի համատեղ մամլո ասուլիսը: Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ, տիկին Նատալիա Ցագրիսը բարձր գնահատեց «ՌեԱնիմանիայի» և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև սերտ համագործակցությունը ֆրանսիական անիմացիոն կինոյին աջակցության և խթանման, ինչպես նաև անիմացիոն կինոյի ոլորտում հայ ու ֆրանսիացի արտադրողների միջև գործընկերության զարգացման համար:

«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին իր հերթին փաստեց երկու գործընկերների կողմից նոր տեսակի համագործակցության ստանձնումը վերապատրաստման և կրթության բնագավառում: Առաջին անգամ Ֆրանսիայի դեսպանությունը կրթաթոշակ կտրամադրի երկու հայազգի երիտասարդի վերապատրաստման համար, ովքեր 2016 թվականին կմեկնեն Անգուլեմի Անիմացիոն կինոյի դպրոց:

Կրթաթոշակի համար մրցույթը հայտարարվել էր դեռևս այս տարվա հոկտեմբերի 9-ին, և ընտրությունը կատարել էր Անգուլեմի Անիմացիոն կինոյի դպրոցը: Հայտ ներկայացրած երիտասարդ անիմատորներից կրթաթոշակը շնորհվեց Լևոն Բաղդասարյանին և Շուշանիկ Եսայանին: Լևոն Բաղդասարյանն արժանացավ առաջին կրթաթոշակին, որը հնարավորություն է տալիս 2016թ. հունվարին մեկ ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։ Իսկ Շուշանիկ Եսայանը վերապատրաստման դասընթացի կմեկնի երկրորդ կրթաթոշակով 2016թ. գարնանը՝ 1,5 ամսով։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա։

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ