Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

ԻՊ-ն Իրաքում թուրք զինծառայողներին է հրթիռակոծել

ԻՊ-ն Իրաքում թուրք զինծառայողներին է հրթիռակոծել
17.12.2015 | 15:57

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չորեքշաբթի կրակ էր բացել Իրաքում թուրքական ռազմական ճամբարի վրա, 4 թուրք զինծառայող էր վիրավորվել: Milliyet-ի կայքը գրում է, որ հարձակման ընթացքում օգտագործված հրթիռները եղել են ռուսական արտադրության։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի կողմից ֆաշիստական Գերմանիայի դեմ կիրառված զենքերը հայտնվել են ԻՊ-ի ձեռքում: Չի բացառվում, որ դրանք ԻՊ-ը գրավել է Սիրիայի կառավարական զորքի՝ իր տնօրինման տակ հայտնված զինապահեստներից: Երեկ թուրքական հրետանին հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում: Կրակը բացվել է «Իսլամական պետություն» խմբավորման ուղղությամբ` ի պատասխան քրդական փեշմերգա զորամիավորման ուղղությամբ բացված կրակահերթի: Քրդական աղբյուրների տվյալներով` ԻՊ-ն ականանետային կրակ է բացել քրդական ուժերի հրամանատարական կենտրոնի ուղղությամբ: Երկու ժամում մոտ 60 ռումբ է նետվել։

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ