ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Հայաստանի և Հունաստանի ռազմական համագործակցությունը կնպաստի երկու բանակների հզորացմանը»

«Հայաստանի և Հունաստանի ռազմական համագործակցությունը կնպաստի երկու բանակների հզորացմանը»
18.12.2015 | 14:17

Հայաստանի և Հունաստանի ռազմական համագործակցությունը կնպաստի երկու բանակների հզորացմանը՝ դեկտեմբերի 17-ին, Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ հանդիպման ժամանակ նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հանդիպմանը Վեհափառը ողջունեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը` հույս հայտնելով, որ պտղաբեր կլինի և կնպաստի երկու բանակների հզորացմանը և հմտությունների առավել զարգացմանը:
Վեհափառ Հայրապետն ի մասնավորի անդրադարձավ պատմության ընթացքում հայ և հույն ժողովուրդներին բաժին ընկած դժվարություններին և այսօրվա մարտահրավերներին: Ամենայն Հայոց կաթողիկոսը խոսեց ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ջերմ հարաբերությունների մասին, որի աջակցությամբ Մայր Աթոռի միաբաններին կրթաթոշակներ են հատկացվում Աթենքի Աստվածաբանական համալսարանում ուսումը շարունակելու համար: Նախարար Պանայոտիս Կամենոսը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար: Նա անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական անցյալին և երկու երկրների ռազմական ոլորտում պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված սերտ գործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նախարարը խոսեցին նաև Հայաստանյայց առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Սրբալույս Մյուռոնի օրհնության կապակցությամբ Մայր Աթոռում կազմակերպված միջոցառումներին Հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցության և Հայ եկեղեցուն ու ժողովրդին զորակցության մասին: Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկայացրեց ՀՀ ԶՈՒ-ում հոգևոր առաջնորդության գործունեությունը:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ