Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ժամանակակից արվեստի ոլորտի 2015 թվականի ծրագրերը

Ժամանակակից արվեստի ոլորտի 2015 թվականի ծրագրերը
26.12.2015 | 11:26

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ամփոփելով ժամանակակից արվեստի ոլորտի 2015 թվականի ծրագրերը, նշել է, որ ժամանակակից արվեստի ոլորտում իրականացվել է 41 նախագիծ, այդ թվում 5-ը՝ առաջին անգամ (21 միջազգային, 20 հանրապետական), որից 4-ը՝ մանկապատանեկան, 15-ը՝ երաժշտական, 7-ը՝ թատերական, 8-ը՝ կինո, 7-ը՝ կերպարվեստի ոլորտներում մրցույթ-փառատոներ: Հանրապետության ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները մասնակցություն են ունեցել ավելի քան 120 միջազգային նախագծերի: Ստեղծագործական պատվերի միջոցով կյանքի են կոչվել շուրջ 40 թատերահամերգային ծրագրեր և նկարահանվել 40-ից ավելի խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր, պատրաստվել է 7 հեռուստատեսային նախագիծ:

ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում իրականացվել է 100 նախագիծ (փառատոներ, մրցույթներ, նպատակային ծրագրեր, կինոցուցադրություններ), կայացել են 50-ից ավելի հյուրախաղեր (թատերահամերգային ստեղծագործական խմբեր):
Անդրադարձ է կատարվել 40 հոբելյանների, որոնք նշանավորվել են բազմաբնույթ միջոցառումներով` երեկոներ, համերգներ, ներկայացումներ, փառատոներ, շնորհանդեսներ, վավերագրական ֆիլմ և այլն:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ