Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամերիկացին զենքով փրկել է որդուն բժիշկներից

Ամերիկացին զենքով փրկել է որդուն բժիշկներից
27.12.2015 | 10:54

Տեխասցի Ջորջ Փիքերինգ II-ը խմել է, զինվել և թույլ չի տվել, որ Հյուսթոնի Tomball Regional Medical Center-ի բժիշկները անջատեն որդու՝ 27-ամյա Ջորջ Փիքերինգ III-ի արհեստական շնչառության սարքը, թեպետ ուղեղը մահացած է համարվել:
Զինված տղամարդու և բժիշկների առճակատումը տևել է երեք ժամ, երբ կոմայի մեջ գտնվող որդին սեղմել է իրեն փրկած հոր ձեռքը: Ժամանած իրավապահներն ու նոր բժիշկները արձանագրել են, որ Ջորջի ուղեղը մահացած չէ: Նա կոմայի մեջ էր հայտնվել հունվարին, այժմ գիտակցության է եկել: Հայրը հանձնվել է, նրան ազատազրկել են 10 ամսով, բժիշկների մասին ոչինչ հայտնի չէ:

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ