Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ատոմին՝ ատոմ» Հարավային Կորեայի պատասխանը ԱՄՆ-ին

«Ատոմին՝ ատոմ» Հարավային Կորեայի պատասխանը ԱՄՆ-ին
11.01.2016 | 15:55

Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Քյորթիս Սկապարոտին հայտարարել է մարտական պատրաստության վիճակ` Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողություններին ի պատասխան: Փհենյանն արձագանքել է թևավոր հրթիռներով ու միջուկային մարտագլխիկներով համալրված B-52 ռազմավարական ռմբակոծչի` ԱՄՆ-ից Հարավային Կորեա տեղափոխելուն` սպառնալով ԱՄՆ-ին միջուկային զինանոցով: «Ատոմին` ատոմ. ահա մեր պատասխանը»,- նշվում է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթում: Ըստ հյուսիսկորեական իշխանությունների՝ B-52-ի տեղափոխումը Հարավային Կորեա սրում է իրավիճակն ու դրդում պատերազմի։

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ