Vesti.ru-ին տված հարցազրույցում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործմանը՝ պայմանով, որ եվրոպացի և թուրք գործընկերները հետաքրքրություն կցուցաբերեն: «Կարծում եմ, որ օրակարգում հնարավոր է նաև «Թուրքական հոսքը»։ Ես գիտեմ, որ թե Եվրոպական հանձնաժողովը, թե եվրոպական երկրների էներգետիկայի նախարարները աշխատում են այդ հարցի շուրջ։ Մեր կողմից մենք պատրաստ ենք նման նախագծի իրագործմանը, եթե մեր եվրոպացի ու թուրք գործընկերները վերջնականապես շահագրգռվածություն ցուցաբերեն»: