Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ֆրանսիացիները լքում են Ադրբեջանի նավթային ոլորտը

Ֆրանսիացիները լքում են Ադրբեջանի նավթային ոլորտը
22.01.2016 | 00:11

Ադրբեջանում փակվել է ֆրանսիական «Technip Maritime Overseas LTD» ընկերության ներկայացուցչությունը՝ հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Հարկերի նախարարության տպագիր մարմին «Vergiler» թերթը: Ֆրանսիական ընկերությունը զբաղվում է նավթային սարքավորումների վերամշակմամբ, խողովակաշարերի կառուցմամբ: Ընկերությունը Բաքվում իր ներկայացուցչությունը բացել էր 1993-ին:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ