ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

«Բանակն ու պետությունը տարեկիցներ են»

«Բանակն ու պետությունը տարեկիցներ են»
28.01.2016 | 19:01

Այսօր 24-րդ անգամ նշում ենք Հայաստանի ազգային բանակի տոնը: 24 տարի Հայաստանի անկախ Հանրապետության բանակը եղել է մեր պետության պաշտպանն ու վահանը՝ դիմակայելով հայտարարված ու չհայտարարված պատերազմի դաժան փորձություններին: Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության 25-ամյակը և շատ խորհրդանշական է, որ Հայոց բանակը ընդամենը մեկ տարով է «փոքր» պետությունից: Պետությունն ու բանակը մեր դեպքում նույնանում են անկախության պատմություն գրելու դժվարին առաքելության մեջ, որ վկայում են ոչ միայն Եռաբլուրում իրենց վերջին հանգիստը գտած ազատամարտիկները, այլև սահմանին աներեր կանգնած հայ զինվորը, որ երեկ, այսօր ու վաղը մեր անվտանգության ու կայունության, տարածաշրջանում խաղաղության պահպանման երաշխիքն է: Շնորհավորում եմ Հայաստանի ազգային բանակի Գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի, սպայակազմի ու յուրաքանչյուր զինվորի տոնը: Այսօր մեր բոլորի տոնն է, որովհետև Հայաստանը սահմանամերձ հայրենիք է ու մենք՝ սահմանին, թե թիկունքում, պարտավոր ենք պաշտպանել մեր ընդամենը քառորդ դարի պատմություն ունեցող պետությունը: Աստված հզորություն թող տա հայ զինվորի բազկին, խաղաղություն ու երջանկություն:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ