Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ Գրետա մայրիկին

Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ Գրետա մայրիկին
28.01.2016 | 23:45

Հայոց ազգային բանակն ստեղծվեց ծանրագույն պայմաններում` ընթացող պատերազմին զուգահեռ և ստեղծվեց երկրապահ կամավորական ջոկատների հենքով: ԵԿՄ-ն իրավամբ համարում է, որ բանակն իր զավակն է: ՈՒստի և երկրապահները, ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ, շարունակ Հայաստանի և Արցախի սահմանամերձ զորամասերում են, դիրքերում: Բանակի օրվա կապակցությամբ էլ տոնական միջոցառումներ էին կազմակերպվել ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում: Երկրապահները Հայաստանում, Արցախում, արտերկրում խոնարհվել են բոլոր եղբայրական գերեզմաններում և բանակին ու արցախյան հաղթանակին նվիրված բոլոր հուշարձանների մոտ: Մինչ տարածքներ մեկնելը, ողջ երկրապահական ընտանիքը ծաղիկներ է խոնարհել ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Սպարապետի կիսանդրուն և ԵԿՄ վարչական շենքի բակում կանգնեցված «Ի փառս հայոց բանակի» խաչքարին: Երկրապահական եռասերունդ ընտանիքն այցելեց նաև «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Գրետա մայրիկին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը: Երկրապահները Գրետա մայրիկին առողջություն են մաղթել ու փոխանցել Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը:


ՀԱՅՈՑ ՄԵԾ ՄԱՅՐԻԿԻՆ
«Սիրելի´ Գրետա մայրիկ.
Եռասերունդ «Երկրապահ» կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բանակի օրվա կապակցությամբ: Բանակը ստեղծվել է երկրապահ կամավորական ջոկատների հենքով, հայոց ազգային բանակի հիմնադիրը «Երկրապահի» հիմնադիր, մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանն է: Բանակը մեր պետության ամենակայացած կառույցներից է, Բանակի տոնն էլ մեր ազգային տոնացույցի ամենահպարտ ամսաթվերից:
Եռասերունդ Երկրապահի, երկրապահ հայ ազգի անունից, շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, հայ ազգի Մեծ մայրի´կ, որ մեր ժողովրդին Սպարապետ եք պարգևել, Սպարապետ, որ հայոց մերօրյա հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողը հանդիսացավ: Այս տոնական օրվա կապակցությամբ «Երկրապահը» Եռաբլուրում, բոլոր եղբայրական գերեզմաններում խոնարհվել է Սպարապետի, Արցախյան ազատագրական պատերազմի նահատակ քաջերի շիրիմների առջև` նրանց ևս շնորհավորելով իրենց ստեղծած հաղթական ու հզոր Բանակի օրվա կապակցությամբ: Երիցս շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ, Գրետա մայրի´կ, առողջություն, երջանկություն, մեր բանակին և սահմանապահ զինվորներին` բարի ծառայություն, մեր երկրին` խաղաղություն:

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ