ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանն ազատ տնտեսությունների վարկանշային ցանկում 54-րդն է

Հայաստանն ազատ տնտեսությունների վարկանշային ցանկում 54-րդն է
01.02.2016 | 19:30

Հայաստանը հայտնվել է տնտեսական ազատության վերաբերյալ վարկանշային ցանկի 54-րդ տեղում։ Տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկում են ամերիկյան Heritage Foundation հետազոտական ինստիտուտն ու The Wall Street Journal պարբերականը։ Ինդեքսը հրապարակվել է Heritage Foundation-ի կայքում։ Ցանկում ընդգրկված է 178 երկիր։ Հայաստանը 67 միավորով «չափավոր ազատ» տնտեսությամբ երկրների ցանկում է։ Անցած տարի՝ 67,1 միավորով, 52-րդն էր։
Վրաստանը 23-րդն է՝ 72,6 միավորով, Ադրբեջանը՝ 91-րդը՝ 60,2 միավորով։ Թուրքիան 79-րդն է, Իրանը՝ 171-րդ, Ռուսաստանը զիջել է դիրքերը 10 կետով՝ հասնելով 153-րդ հորիզոնականին։ Ամենաազատ տնտեսություններով երկրներ են, ինչպես և մեկ տարի առաջ, Հոնկոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, իսկ ոչ ազատ՝ Վենեսուելան, Կուբան և ԿԺԴՀ-ն։ ԱՄՆ-ն 11-րդն է, Չինաստանը՝ 144-րդը: Վարկանշային ցանկը կազմողները հաշվի են առնում տնտեսական ազատության մակարդակը, որ գնահատում են տասը չափորոշիչի հիման վրա՝ սեփականության իրավունքների երաշխիքը, կոռուպցիայից ազատությունը, պետական ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունը, առևտրի ազատությունը և աշխատաշուկայի ճկունությունը։

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ