Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վաղը՝ փետրվարի 5-ին՝ ժամը 19-ին, հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու իսպանական մոտիվներով հրաշալի համերգային երեկոյի, որը կբացվի Ռավելի Իսպանական ռապսոդիա ստեղծագործությամբ: Իսպանաբնակ կոնտրաբասահար Նազարեթ Քյուրքչյանը կներկայանա Սերգեյ Կուսևիցկու Կոնստաբասի կոնցերտի կատարմամբ: Երկրորդ բաժնում կհնչի Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը: Դիրիժոր՝ Մանուել Էրնանդես-Սիլվա (Իսպանիա)