ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

ՆԱՏՕ-ն հիբրիդային պատերազմին հակազդելու ռազմավարություն է մշակում

ՆԱՏՕ-ն հիբրիդային պատերազմին հակազդելու ռազմավարություն է մշակում
09.02.2016 | 11:27

ՆԱՏՕ-ն ավարտին է հասցնում նոր ռազմավարության մշակումը, որն ուղղված է բլոկի անդամների դեմ հիբրիդային պատերազմ սկսելու դեպքում որոշումներ կայացնելու գործընթացին, գրում է The Wall Street Journal-ը։ Հիբրիդային պատերազմի հակազդեցության ռազմավարությունը պատրաստ կլինի մինչև հուլիսին կայանալիք Վարշավայի գագաթնաժողովը։ Ռազմավարությունը թվարկելու է բոլոր միջոցները, որ դաշինքը պետք է ձեռնարկի ոչ բարեկամ պետության կողմից ճնշում գործադրելու դեպքում։ Օգնությունը կարող է ներառել ցանցահենների և քարոզչության դեմ պայքարի միջոցները և արագ արձագանքման ուժերի տեղակայումը։ «Հիբրիդային պատերազմը գործունեության տարբեր տեսակների համատեղում է»,- պարզաբանել է Չեխիայի բանակի գեներալ, ՆԱՏՕ-ի զինվորական հանձնաժողովի ղեկավար Պետեր Պավելը։ Նրա խոսքով՝ այդ պատերազմի գլխավոր նպատակն է ազդեցություն գործել, որը կլինի բավական ուժեղ, սակայն ոչ բավարար, որ գործի հավաքական անվտանգության մասին 5-րդ հոդվածը։ Դրանով իսկ հնարավոր է իրականացնել նշված խնդիրները՝ հակառակորդի կողմից պատասխան քայլեր չսադրելով:

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ