Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մեքսիկացիներին չտրվել գայթակղություններին, որ հանգեցնում են կործանման և մեղքի: Պոնտիֆիկոսը դիմել է հարյուր հազարավոր մարդկանց, որ հավաքվել են Էկատեպեկում` Մեխիկոյի ամենախիտ բնակեցված և ամենաաղքատ արվարձաններից մեկում: Գայթակղությունների թվում, որոնց քրիստոնյաները բախվում են ամեն օր, Հռոմի պապը ներառել է հարստությունը, ունայնությունը և հպարտությունը: «Եղբայրներ և քույրեր, հիշեք, որ սատանայի հետ չեն խոսում, նրա հետ հնարավոր չէ խոսել, նա կհաղթի։ Միայն Աստծո խոսքի ուժով կարելի է հաղթել նրան։ Մենք ընտրել ենք Հիսուսին, ոչ թե սատանային: Մենք ցանկանում ենք գնալ նրա հետևից, սակայն գիտենք, որ դա հեշտ չէ: Մենք գիտենք` ինչ է նշանակում գայթակղվել փառքով և իշխանությամբ»,- ասել է պոնտիֆիկոսը: Պապն ասել է, որ Աստված սպասում է մեզ և ցանկանում ապաքինել մեր սրտերն այն ամենից, որ կործանում է մեզ կամ մյուսներին: