Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Կյանքից հեռացել է ՈՒմբերտո Էկոն

Կյանքից հեռացել է ՈՒմբերտո Էկոն
20.02.2016 | 12:52

ՈՒթսունչորս տարեկանում կյանքից հեռացել է իտալացի գրող և փիլիսոփա ՈՒմբերտո Էկոն: Տեղեկացնում է lenta.ru-ն: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Նրա առավել հայտնի գործերից են «Վարդի անունը» (Il nome della rosa, 1980) և «Ֆուկոյի ճոճանակը» (Il pendolo di Foucault, 1988) գրքերը։ Ախտանշաբանության պրոֆեսոր է Բոլոնիայի համալսարանում։Սեմիոտիկայի, մեկնաբանության և էսթետիկայի մասին իր մտքերը ապահովել են նրա համբավը որպես ակադեմիական առաջատար մտածողներից մեկի։

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ