Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սիրիայի ընդդիմադիրները պատրաստ են հրադադարի, եթե...

Սիրիայի ընդդիմադիրները պատրաստ են հրադադարի, եթե...
21.02.2016 | 18:05

Սիրիայի հիմնական ընդդիմությանը միավորող Բարձրագույն բանակցությունների կոմիտեն պատրաստ հրադադար կնքել, եթե իշխող ռեժիմը դադարեցնի ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքների շրջափակումը։ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ապստամբները, որ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, նաև պահանջել են ազատ արձակել հազարավոր կալանավորված ապստամբների։ Բարձրագույն բանակցությունների կոմիտեի խոսնակ Սալեմ ալ Մեսլեթը հայտարարել է, թե պատրաստ են գնալ այդ քայլին, թեև՝ «հրադադար հաստատելու վերջնաժամկետն անցել է, սակայն Ռուսաստանն ու իշխող ռեժիմը այն չեն պահպանում՝ արհամարհելով միջազգային հանրությանը»։ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ավելի քան մեկ տասնյակ այլ երկրների ներկայացուցիչներ օրերս հայտարարել էին, որ համաձայնության են եկել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու և հակամարտության գոտում գտնվող քաղաքացիներին տրամադրվող մարդասիրական օգնությունը մեծացնելու վերաբերյալ: Սիրիայում հրադադար հաստատելու վերջնաժամկետը փետրվարի 19-ին սպառվել է, ցամաքային և օդային գրոհները շարունակվում են։

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ