Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԴԱԻՇ-ը և Սիրիայի իշխանությունները՝ մարդկության դեմ հանցագործներ

ԴԱԻՇ-ը և Սիրիայի իշխանությունները՝ մարդկության դեմ հանցագործներ
23.02.2016 | 14:34

Սիրիայի 5-ամյա հակամարտությունում ռազմական հանցագործությունները լայնորեն տարածվել են, իսկ Սիրիայի իշխանությունները և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են իրականացնել մարդկության դեմ հանցագործություններ՝ ասվում է հանցագործությունների հետաքննության հարցով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի զեկույցում: «Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները չեն դադարում և ուժեղանում են բացարձակ անպատժելիությունից»,- մեջբերում է Reuters-ը զեկույցից: Նշվում է, որ «ՄԱԿ-ի ԱԽ վերջին բանաձևերի դրույթները հիմնականում մնում են չնկատված, չիրագործված»: «Սիրիան գտնվում է կոլապսի շեմին: Քաղաքացիական բնակչության վրա անխտիր հարձակումներին պետք է վերջ տալ»,- պահանջում է զեկույցը:

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ