Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«4 դաշնամուր մեկ բեմում» նախագիծը ավանդական է դառնում

«4 դաշնամուր մեկ բեմում» նախագիծը ավանդական է դառնում
07.03.2016 | 20:38

Մարտի 9-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի «4 դաշնամուր մեկ բեմում» խորագիրը կրող համերգ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան):

Ծրագրում`Բախ, Ռավել, Պուլենկ և անակնկալ երաժշտական համարներ:
«4 դաշնամուր մեկ բեմում» նախագիծը առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է մեկ տարի առաջ`ունենալով աննախադեպ հաջողություն: Այս տարի կամերային նվագախմբի հրավերով Հայաստան են ժամանել դաշնակահարներ Գլորիա Կամպաները (Իտալիա), Տրիստան Պֆաֆֆը (Ֆրանսիա), Ֆրանսուա-Գզավյե Պոազան (Շվեյցարիա):

Մինչ համերգը Royal Tulip Grand Hotel Yerevan հյուրանոցի ձմեռային այգում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էր արտերկրից հրավիրված և ՀՊԿՆ-ի
գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Լրագրողների հետ հանդիպումը մեկնարկեց երաժշտական համարով` Բրամսի վալսերից երաժիշտները նվիրեցին կանանց:

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ