Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սպանվել է ԻՊ հրամանատար Աբու ՈՒմար աշ-Շիշանին

Սպանվել է ԻՊ հրամանատար Աբու ՈՒմար աշ-Շիշանին
09.03.2016 | 21:09

Պենտագոնը հաղորդել է, որ մարտի 4-ին սիրիական էշ-Շադդադ քաղաքի մոտակայքում ավիահարվածներից սպանվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Աբու ՈՒմար աշ-Շիշանին, որ հայտնի է նաև որպես Աբու ՈՒմար Չեչենսկի: Զինյալի իսկական անունը Թարխան Բատիրաշվիլի է, նա ծագումով չեչեն է՝ Վրաստանի Պանկիսի կիրճից: Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը պարզաբանել է, որ Վրաստանի քաղաքացի Բատիրաշվիլին «Իսլամական պետություն»-ում զբաղեցրել է զինվորական բարձր պաշտոններ, այդ թվում՝ «պաշտպանության նախարարի»: Բատիրաշվիլու գլխի համար ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խոստանում էր մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար: «Բատիրաշվիլին փորձառու առաջնորդ էր, որը ղեկավարել է ԻՊ-ի զինյալներին Իրաքում և Սիրիայում բազմաթիվ մարտերի ժամանակ»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ հավելելով, որ դաշտային հրամանատարի մահը բացասաբար կանդրադառնա ահաբեկչական խմբավորման գործունեության վրա:

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ