Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Չարենցյան ոգով

Չարենցյան ոգով
12.03.2016 | 12:12

Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն` այդ օրը, ժամը 12:00-ին, Ե. Չարենցի հուշահամալիրի մոտ կմեկնարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարքը: Թանգարանի աշխատակազմը, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ, Եղիշե Չարենցի անվան և հանրակրթական այլ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, ինչպես նաև մտավորականներ, չարենցյան պոեզիայի սիրահարներ ծաղիկներ կդնեն բանաստեղծի հուշահամալիրի առջև:
Նույն օրը, ժամը 13:30-ին, Չարենցի տուն-թանգարանում կկայանա երեխաների ազգային տարազների ցուցադրություն, որը կուղեկցվի «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթի համերգով:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ