ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բիզնեսի 20 կանոններ հրեաներից

Բիզնեսի 20 կանոններ հրեաներից
14.03.2016 | 11:03

Հրեաները հին ժամանակներից հայտնի են բիզնես վարելու, հասարակությունում լավ կարգավիճակ ձեռք բերելու և կարողություն կուտակելու ունակությամբ: Կողքից նման օրինաչափությունը կարող է հիմնավորված չլինել, բայց հնագույն ժողովրդի ներկայացուցիչներն ունեն բնավորության և սովորության որոշ գծեր, որ նրանց տարբերում են մյուս ազգերից:


1. Կյանքում կարևոր է հավասարակշռությունը:
2. Սովորիր վերահանձնարարել գործերն ուրիշներին:
3. Հաղթահարիր հպարտությունդ և խնդրիր՝ ինչ քեզ պետք է:
4. Միշտ բարևիր ուրիշներին:
5. Իզուր ժամանակ մի կորցրու:
6. Խոսիր միայն, երբ ասելիք ունես:
7. Պլանավորիր քո կյանքը:
8. Միշտ ժամանակին վճարի աշխատողների աշխատավարձերը:
9. Քո խոսքը պետք է երկաթե լինի: Խոստացել ես՝ արա:
10. Թող քո ընկերների ունեցվածքը քեզ համար լինի նույնքան թանկ, քան սեփականը:
11. Շրջապատիր քեզ լավ մարդկանցով: Խուսափիր վատ ընկերակցությունից:
12. Աշխատիր մինչ վառվում է լույսը: Միշտ առաջ շարժվիր՝ ինչ էլ լինի:
13. Երբեք մի վիրավորիր ուրիշին:
14. Եթե մեկը ցանկանում է քեզ սպանել, առաջինը նրան սպանիր:
15. Յուրաքանչյուր մարդ արժանի է շնորհակալական խոսքի:
16. Գողը, ով ժամանակ է գողանում, ոչնչով ավելի լավը չէ, քան նա, ով թանկարժեք իրեր է գողանում: Կառավարում ես քո ժամանակը՝ կառավարում ես փողերը:
17. Պետք չէ ասել ամենը, ինչ մտածում ես:
18. Պարգևատրիր ինքդ քեզ լավ վճարված աշխատանքի համար:
19. Ղեկավարը պետք է իմանա, թե ինչպես է ապրում իր աշխատողը:
20. Հարուստ է նա, ով երջանիկ է իր ունեցածով:

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ