«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Զատկի պար

Զատկի պար
28.03.2016 | 18:47

Մարտի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի անդամները «Մասունք» պարային համույթի ղեկավարությամբ Հյուսիսային պողոտայում ցուցադրեցին զատկական ազգագրական պարեր` նվիրված Սուրբ Զատիկի տոնին: Ֆլեշմոբի ընթացքում երիտասարդները անցորդներին բաժանեցին թռուցիկներ` հայկական ազգագրական պարերի խորհրդի վերաբերյալ: Միջոցառման նպատակն էր պարերի միջոցով ներկայացնել Սուրբ Զատիկի տոնի խորհուրդը` երիտասարդության մեջ տարածելով սեր ու հարգանք դեպի հայկական ազգագրական պարերը:
Ինչպես նշեց Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի նախագահ Արմինե Բարսեղյանը, ազգագրական պարերի ֆլեշմոբ կազմակերպելու առաջարկն արվել է ուսանողների կողմից. «Քննարկման արդյունքում որոշվեց կազմակերպել հենց Սուրբ Զատիկի տոնին նվիրված զատկական պարերի ֆլեշմոբ: Նպատակն էր հասարակության, և հատկապես երիտասարդության շրջանում նպաստել ազգագրական պարերի տարածմանն ու ամրապնդմանը: Ի ուրախություն և ի հպարտություն բոլորիս, պետք է նշեմ, որ գաղափարը իրականացնողները տարբեր մասնագիտությունների և տարբեր հետաքրքրությունների տեր երիտասարդներ էին»: Նշենք, որ միջոցառումը բուռն արձագանք ստացավ թե' մասնակիցների, թե' անցորդների կողմից: Բոլորը հիացած և տպավորված էին անակնկալ նախաձեռնությամբ:

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ