Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պաշտպանության բանակը պատրաստ է քննարկել կրակի դադարեցման առաջարկը

Պաշտպանության բանակը պատրաստ է քննարկել կրակի դադարեցման առաջարկը
04.04.2016 | 01:40

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունը: «ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում», - նաև ասված է հաղորդագրությունում: Ադրբեջանական աղբյուրները հաղորդագրություն էին տարածել, նշելով, որ Ադրբեջանի զինուժը «միակողմանիորեն» որոշում է դադարեցնել «թշնամու դեմ իրականացվող հակահարձակումն ու պատասխան գործողությունները և ձեռնամուխ լինել ազատագրված տարածքների ամրացմանը»՝ հաշվի առնելով «միջազգային կառույցների հորդորներն ու երկրի կողմից իրականացվող խաղաղասիրական քաղաքականությունը»: «Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ «հակահարձակողական գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է», - մեկնաբանել է ԼՂ պաշտպանության նախարարությունը:

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ