-
27.10.2020|
00:53
Պատերազմը մեծ ազդեցություն է ունենում մարդկանց հոգեբանական վիճակի վրա։ Պատերազմական վիճակում անհրաժեշտ է հոգեբանական առանձնահատուկ մոտեցում և՛ ռազմական գործողությունների մասնակիցների‚ և՛ քաղաքացիական բնակչության‚ և՛ հատկապես երեխաների նկատմամբ։
-
27.10.2020|
00:46
Այնուամենայնիվ, գնահատականներում մինչև վերջ անկեղծ լինելն օգտակար է։ Ահաբեկիչներին Այսրկովկաս տեղափոխելու համար աշխարհը մեղադրում է ոչ թե Իլհամ Ալիևին, այլ հենց Թուրքիային և Էրդողանին։
-
27.10.2020|
00:33
-Պայթյուն...,- մամայի ձայնը կարծես սիրահարվել է այս բառին։ Ինքը ճանապարհ է գնում ու խոսում, որ հանկարծ արկը չմոտենա։ Այս անգամ գլխավերևով անցավ, իսկ ինքը լուռ թեքվեց դեպի վանքն ու աղոթեց տղերքի համար։
-
26.10.2020|
23:18
Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ, հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
-
26.10.2020|
22:25
Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է, և հիշենք, որ առյուծի նման տղերք ունենք, որոնք բառիս բուն իմաստով առյուծի նման կռվում են, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
26.10.2020|
22:23
Հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել, ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը, բայց հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն երրորդ անգամ է՝ հրադադարը չի պահպանվում:
-
26.10.2020|
22:21
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենին՝ ազգային տոնի առթիվ: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ավստրիական կայուն փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
-
26.10.2020|
22:20
Սեպտեմբերի 30-ին աշխարհի մի շարք առաջնորդներին հղած հատուկ նամակում նկարագրում էի Կովկասի վիճելի հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ մեծամասամբ բնակվում են էթնիկ հայեր և որն ագրեսիվ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը:
-
26.10.2020|
22:15
Հոլիվուդյան կինոաստղ Մել Գիբսոնը մտահոգություն է հայտնել Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ աղոթում է հայ ժողովրդի և հակամարտության խաղաղ լուծման համար:
-
26.10.2020|
22:10
Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: