-
14.10.2020|
14:56
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը Lragir.am-ին մեկնաբանություն է տվել Հունաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարության կապակցությամբ.
-
14.10.2020|
14:54
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին՝ RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանին ու Комсомольская правда պարբերականի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինին:
-
14.10.2020|
14:52
Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը, հաղորդում են Պաշտպանության բանակից։
-
14.10.2020|
14:51
Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի զինյալներ տեղափոխվում են Ղարաբաղ, գրում է Wall Street Journal-ը, հարյուրավոր այլ արմատականներ պատրաստվում են ուղարկվել այնտեղ: Տեղափոխությանը մասնակցող սիրիացու խոսքով՝ գրոհայինները սեպտեմբերի կեսերից 100 հոգի խմբերով մեկնում են Ղարաբաղ:
-
14.10.2020|
14:49
«Մենք համաձայն չենք Թուրքիայի դիրքորոշման հետ, և որը նախագահ Ալիևը հայտնել է մի քանի անգամ: Այստեղ գաղտնիք չկա. մենք չենք կարող կիսել պնդումները, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի: Մոսկվան պաշտպանում է տեսակետը, որ Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության խաղաղ կարգավորում»:
-
14.10.2020|
14:48
Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
14.10.2020|
14:45
ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ ու կոչ արել ամբողջ ծավալով իրականացնել Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հարցով ստանձնած պարտավորությունները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
-
14.10.2020|
14:44
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար։
-
14.10.2020|
14:44
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
-
14.10.2020|
14:41
Չնայած հրադադարի պայմանավորվածությանը՝ երեկ Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված մարտական գործողությունների ամենաթեժ օրերից մեկն է եղել՝ երեքշաբթի ուշ երեկոյան հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ц┐Б─ ц┌б╫/1337627508" rel="nofollow">Աղոթարան