-
23.02.2017|
15:56
Ավստրիան կսատարի բոլոր ջանքերին՝ ուղղված հակամարտություններում, այդ թվում ԼՂ հարցում առաջընթաց գրանցելուն՝ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:
-
23.02.2017|
12:41
Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:
-
23.02.2017|
12:40
Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:
-
22.02.2017|
21:43
Փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 և 120-միլիմետրանոց ականանետներից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց:
-
21.02.2017|
21:54
Փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը՝ մեկնաբանելով Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեն՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
21.02.2017|
21:52
Այսօր կեսօրին Ստեփանակերտում ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակեց հանրաքվեի նախնական արդյունքները՝ հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 76,5 տոկոսը:
-
21.02.2017|
15:14
Այսօր՝ փետրվարի 21-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է միջանկյալ եզրակացություն Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ։
-
21.02.2017|
14:39
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած ուրուգվայական «Լեռնային Ղարաբաղ ֆորում»-ի անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպես Գոլդարասենին։
-
21.02.2017|
14:33
Արցախի սահմանադրական հանրաքվեն լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին՝ Ստեփանակերտում ամփոփելով Արցախում տեղի ունեցած հանրաքվեն՝ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան։
-
21.02.2017|
14:32
Փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցան ընտրություններ, որոնք համապատասխանում էին Արևմտյան Եվրոպայի չափանիշներին՝ Ստեփանակերտում ամփոփելով սահմանադրական հանրաքվեն, ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։