Բաքվեցի քաղաքագետ, Քաղաքական ինովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն News. Az կայքում հետաքրքիր հայտարարություն է արել՝ «ԱՄՆ-ը շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի լուծմամբ»:
Ապրիլին Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց տեղահանության հերթական ալիքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի Ադրբեջան այցի նախօրեին, որ ծրագրված է հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, մոնսենյոր Վլադիմիր Ֆեկետեն մամլո ասուլիսում այցի որոշ մանրամասներ բարձրաձայնեց:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու 3-րդ փառատոնին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը:
Հայկական կողմը մի քանի անգամ, այդ թվում՝ ԱԳ նախարարի նամակով, Բարձր հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում տեղ գտած մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ հայտարարել է ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով նախօրեին Ժնեւում ՄԱԿ գերագույն հանձնակատարի ելույթը:
Նիկոլի որոշածը պարզ է. ներքին դիմադրության տոտալ չեզոքացում։ Ինչու՞ է դա պետք Նիկոլին։ Ես հեռու եմ այն մտքից, որ այդ որոշումը միայն ներքաղաքական ենթատեքստ ունի։ Ցավոք, ներընդդիմադիր իրողություններն այնպիսին են, որ իշխանություն պահելու համար Նիկոլը նման քայլերի գնալու անհրաժեշտություն չունի...