Արցախում լուրեր են պտտվում,թե ադրբեջանական անօդաչու թռչող սարքը խփած հովիվի թոռնիկը գրազ է եկել պապիկի հետ, որ հաջորդ անգամ ինքը ռագատկով է դրանց ուղղաթիռը խփելու:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...