Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

BBC. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ սահմանին ծառայող հայ զինվորի աչքերով

BBC. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ սահմանին ծառայող հայ զինվորի աչքերով
12.04.2016 | 17:14

BBC հեռուստառադիոկորպորացիան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու անցյալ շաբաթվա իրադարձություններին՝ զրուցելով հայ զինծառայողների հետ։ Տեսանյութի հերոսը 1997-ին ծնված Վլադիմիր Մկրտչյանն է, որ բախումների օրն առաջին անգամ է դիրքերում եղել։ «Այնպես ստացվեց, որ իմ՝ առաջին անգամ դիրքեր ելնելու ժամանակահատվածում մենք հրետանու վրա էինք։ Ասում են՝ հրետանին պատերազմի աստվածն է։ Ես նշանառու եմ, ինձ տալիս են նշանաթիվ, անկյունաչափ և մակարդակ, և մենք այդ կոորդինատներով կրակում ենք։ Այդ օրն անընդհատ հրանոթների մոտ էինք ու պարապում էինք»,- պատմում է հայ զինվորն ու հիշում, թե ինչպես է այդ ժամանակ իրենց մոտ արկ ընկել։ Նա խոսել է ռազմական գործողությունների պատասխանատվության մասին։ «Կարող է քո մի փոքր շեղումը 10-15 կմ-ի շեղում տա և այդ սխալի պատճառով գցես հենց քո դիրքերի վրա»,-ասել է Վլադիմիրը։ Նա BBC-ի թղթակցին ցույց է տվել կացարանը, որտեղ ապրում են, վառարանը, որն «իրենց փրկությունն է» հատկապես ցուրտ օրերին, խոսել է իրենց՝ 18-19 տարեկան զինվորների առօրյայի մասին։ Անդրադառնալով հակառակորդին՝ Վլադիմիրն ասել է. «Իրանք էլ մեր նման, մեզ տարեկից տղաներ են կանգնած, մեզ նման մարդիկ են, բայց պատերազմի ժամանակ կան բաներ, որոնց մասին չես ուզում մտածել, ուղղակի հրաման ես կատարում, որովհետև գիտես, որ էդ պահին ճիշտը էդ ա։ Իմ համար տարբերություն չկա, որ ԼՂՀ-ն ճանաչված հանրապետություն չէ, մենք կռվում ենք մեր հողի համար»։

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ