Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ադրբեջանը նախընտրում է «չիմանալ», ինչ ձեռնտու չէ իրեն

Ադրբեջանը նախընտրում է «չիմանալ», ինչ ձեռնտու չէ իրեն
28.04.2016 | 11:39

Այն, ինչ ձեռնտու չէ Ադրբեջանին, նախընտրում է «չիմանալ»՝ ապրիլի 27-ին ԱԺ-ում ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե Վիեննայում ինչ պատասխան հնչեց մեր հարցին, երբ հարցրինք ադրբեջանական դեսպանի` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին ուղղված նոտայի մասին, որում կասկածի տակ էր առնված հրադադարի վերաբերյալ համաձայնագրի իրավազորությունը: Բարձր մակարդակով պատասխան հնչեց, որ դեսպանը նման հանձնարարություն չուներ և ինքնակամ էր հանդես եկել, առանց Բաքվի հետ համաձայնեցնելու: Իհարկե պարզ է, թե ինչու է արվում դա. խուսափելու անպատասխանատու քայլերի համար պատասխանատվությունից: Գողի գլխին գլխարկն այրվում է:

Առաջին անգամ չէ, երբ նրանք չեն ուզում ինչ-որ բանի մասին խոսել և ձևացնում են, թե չգիտեն այդ մասին: Նրանք «չգիտեին», թե ինչ գործողություններ են սանձազերծվել Արցախի դեմ և քանի զոհ են տվել իրենց արկածախնդրության հետևանքով, «չգիտեին» միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ առաջարկների մասին: «Չգիտեն» Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների 5 հայտարարության մասին: Կարող ենք նրանց հիշեցնել, որ չիմանալը չի ազատում պատասխանատվությունից: Եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության կանչելու և կառուցողական դաշտ վերադարձնելու: Այդ դեպքում հնարավոր կլինի նաև շարունակել բանակցային գործընթացը: Իսկ այսօր մեր քննարկումները և հանդիպումները վերաբերում են նրան, թե ինչպես վերացնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները»,- հայտնել է Նալբանդյանը:

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ