Սրբոց Հակոբյանց միաբանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին 17:00-ին կատարվել է Թաղման կարգ: Ծնկաչոք կատարվել են «Սուրբ Աստուած. . . որ թաղեցար վասն մեր» և «Խաչի քո Քրիստոս» շարականները։ «Ընդամենը ժամեր հետո կավարտվի քրիստոնյաներիս պահեցողությունն ու մեր առջև իր վարագույրները պիտի բացի Քրսիտոսի սուրբ Հարությունը, որով ճշմարիտ քրիստոնյաների կյանքից պետք է վերանան մահվան հանդեպ ամեն տեսակ վախերը, կասկածներն ու արցունքները»,-ասված է գրառման մեջ:
Հազարավոր հավատացյալների ներկայությամբ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է Սուրբ կրակը և բաժանվել հազարավոր հավատացյալների՝ աշխարհի տարբեր երկրներից: