Հայ առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանին նրա խնդրանքով ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ թեմի առաջնորդը փոխանցել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքն ընդունելու հարցում ֆրանսիահայերի ակնկալիքները: Նա նախագահ Օլանդին խնդրել է, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ եւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկիր՝ պահանջել Ադրբեջանից պահպանել հրադադարի ռեժիմը եւ ճանաչել Ղարաբաղի հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքը: